Բացել լրահոսը Փակել լրահոսը
104082347_3038184346235413_5116685185064501800_n
A A
Պաշտոնական

Կարմիր բլուրի հնավայրը գրեթե ամբողջությամբ մաքրվել է․ փոխքաղաքապետ

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը, որը տասնամյակներ շարունակ լցվել էր աղբով, արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է։

Շուրջ 1000 թափք շինաղբ արդեն տեղափոխել ենք վերջին մեկուկես տարվա ընթացքում, մնացել է տեղափոխել մոտ 200-250 թափք, եւ մեր պատմության ամենավառ վկայարաններից մեկը պատշաճ տեսքով նորից կներկայանա հանրությանը»։