Նոր տվյալներ․ Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ 663-ով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը մեկ օրում ավելացել են 663 -ով։
Երեկ կորոնավիրուսի հաստատված դեպքերը 16 004 էին։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հրապարակել է նոր տվյալները՝ հունիսի 14-ի, ժամը 11-ի դրությամբ։
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 16667
Առողջացածներ - 6214
Փաստացի բուժվողներ -10093
Ընդհանուր թեստեր - 82324
Մահվան ելքեր - 269
Մահվան ելքեր այլ պատճառով –91
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 663 նոր դեպք, 133 առողջացած եւ 5 նոր մահ։
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։