Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Պաշտոնական

ԱԱԾ-ի մոտից քաղաքացիներ են բերման ենթարկվել․ ՄԻՊ-ը խմբեր է ուղարկել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հետևում է տեղի ունեցող իրադարձություններին:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքված անձանց բերման ենթարկելու առնչությամբ։

Ըստ ՄԻՊ հաղորդագրության՝  տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։

Հիշեցնենք,ո ր խուզարկություններ են տեղի ունեցել ԲՀԿ գրասենյակներում եւ Գագիկ Ծառուկյանի տանը։