Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղաքական աստառ են տալիս նրանց, ովքեր ՀՀԿ-ի օրոք ենթարկվել են քաղաքական հետապնդման․ Արփի Դավոյան (տեսանյութ)

Որևէ քաղաքական հետապնդում մեր իշխանության օրոք չի եղել և չի էլ կարող լինել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

Նրա խոսքով՝ «իրավական գործընթացին քաղաքական աստառ են տալիս այն մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի օրոք ենթարկվել են քաղաքական հետապնդման»։

Ոստիկանության գործողությունները Դավոյանը օրինաչափ գնահատեց։ Պնդեց՝ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ ևս ուժ չի կիրառվել, նրանց պարզապես հեռացրել են փողոցից՝ փողոցը բացելու համար։

Դավոյանը համոզված է՝ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը որևէ կերպ կապված չէ նրա՝ կառավարությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությունների հետ.

«Ամեն ինչ սկսվեց Սեդրակ Առուստամյանի գործից, երբ նա ասաց, որ պապից ժառանգություն է ստացել»,- շեշտեց պատգամավորը՝ նկատի ունենալով Ծառուկյանի մերձավորի նկատմամբ հարուցված գործը։