Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն․ Անի Սամսոնյան (տեսանյութ)

Կան իրավական գործընթացներ, եւ մենք կարծում ենք, որ այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն եւ ազդեցություն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Օրինակ, երբ ընդդիմադիրները սրում են իրենց հռետորաբանությունը, այդ իրավական գործընթացներն սկսվում են: Այսինքն՝ ժամանակագրորեն դա շատ ակնառու է: Մենք տեսնում ենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով տարածվում են նախաքննական գաղտնիքի փաստաթղթեր, մենք տեսնում ենք, որ պաշտոնյաները բարձր մակարդակով որոշում են՝ մեղավոր է, թե անմեղ է այդ անձը: Այսինքն դատավճիռ են իրականացնում սոցիալական ցանցերում այդ անձի նկատմամբ»:

Սամսոնյանի խոսքով՝ բոլոր նրանք, որոնք հանցագործություններ են կատարել, պետք է կրեն պատասխանատվություն, բայց այսօր  կա նպատակահարմարության միտում: 

Հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի «Լուսավոր Հայաստանը», եթե գլխավոր դատախազը ԱԺ-ին միջնորդի անձեռնմխելիությունից զրկել Գագիկ Ծառուկյանին, Անի Սամսոնյանն ասաց, որ  որեւէ քննարկում չեն ունեցել:

Սամսոնյանը պնդեց, որ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ

 «Եթե իշխանությունները պնդում են, որ այն եղանակներն ու մեթոդները, որոնք օգտագործում է ոստիկանությունը, իրավաչափ է, նշանակում է Սերժ Սարգսյանի ոստիկանությունը ճիշտ էր աշխատում: Բայց իրականում այդպես չէ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում»,- ասաց նա։