A
A
Ավտոմեքենաների ապօրինի կայանատեղիի փոխարեն կկառուցվի մինի ֆուտբոլի դաշտ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 78 շենքի բակում՝ ավտոմեքենաների ապօրինի կայանատեղիի փոխարեն, կկառուցվի մինի ֆուտբոլի դաշտ:
Բնակիչների հետ քննարկումների արդյունում՝ նախկինում ապօրինի զբաղեցված տարածքն այսուհետ կծառայի բակի բոլոր երեխաներին:
Ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են։