Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Գլխավոր դատախազը գործը կբերի ԱԺ՝ մանրամասները կհրապարակվեն․ Հայկ Գևորգյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կարծում է, որ այսօրվա Հայաստանում քաղաքական հետապնդման մեխանիզմ չկա, իսկ ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող ընկերությունների վերաբերյալ քրեական գործերին, ապա դրանք «իրավական դաշտում» են։

Իսկ ինչ վերաբերում է գործի մանրամասներին, ապա պատգամավորը դեռ տեղյակ չէր այդ մասին. «Գլխավոր դատախազը գործը կբերի ԱԺ՝ մանրամասները կհրապարակվեն»։

Նա նաև հավելում է, որ Հայաստանի գործարարների մեծ մասը ընդառաջ գնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ նախկինում չվճարած հարկերի վերահաշվարկ են կատարում։ «Պիտի վերահաշվարկեն տեսանելի անցյալում չվճարած հարկերը և վճարեն։ Այսօր չկան գործարարներ, որոնք հետապնդվում են, և եթե նայեք խոշոր հարկատուների ցանկը, կտեսնեք, որ որոշների մոտ մի քանի անգամ ավելի հարկեր են վճարել։ Դա խոսում է այն մասին, որ այդ հրապարակային պայմանավորվածությունը գործում է»,- ասաց է պատգամավորը։

Բայց չէ որ վճարած հարկերն ավելացրել են նաև Գագիկ  Ծառուկյանին պատկանող ընկերությունները։ «Խնդիրն այն է, թե որքանով է ավելացրել։ Հյուսիս-հարավ մայրուղու վերաբերյալ  ընթացող  քրեական գործով ինը զրոների՝ միլիարդների մասին է խոսքը»,- պատասխանեց  Հայկ Գևորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում