Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ըմբշամարտիկ Ռոման Ամոյանի հարցով նախաձեռնված է առանձին վարույթ․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործել է գերբեռնված ռեժիմով (սկսած կիրակիից)։ Այս մասին կեսգիշերն անց Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝  3 հարցի վերաբերյալ պարզաբանում ներկայացնելով․

1. Լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են։

Ոստիկանության հետ միջադեպի տեսանյութերը մանրամասն կուսումնասիրենք և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ կորոշենք միջոցների հարցը։ Կաշխատենք նաև լրագրողների հետ անհատապես։

2. Ըմբշամարտիկ Ռոման Ամոյանի հետ այսօր խոսել եմ իմ նախաձեռնությամբ։ Մեզ մոտ այդ հարցով նախաձեռնված է առանձին վարույթ։

3. Այս պահին էլ իմ աշխատակազմի մեկ խումբ աշխատում է Ոստիկանության բաժիններից մեկում՝ համաձայն ստացած ահազանգի։

Այսօրվա մեր կատարած աշխատանքների մի մասի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արդեն տարածել ենք պաշտոնական հայտարարություն՝ կապված 112 անձի Ոստիկանության Երևանի և մարզային բաժիններ այցերի հետ։

Հ.Գ. Բոլորին ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել նոր կորոնավիուսի կանխարգելան կանոնները։