ԲՀԿ-ն բոյկոտեց նիստը և դուրս եկավ դահլիճից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ն այսօր հերթական նիստը կանցակացնի առանց ԲՀԿ-ի: Նիստի մեկնարկին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց՝ երեկ տեղի ունեցածի պատճառով բոյկոտում է նիստը:
«Ես ցավում եմ, որ մեծամասնությունը, ով իշխանության եկավ Հայաստանում ժողովրդավարական արժեքները վերականգնելու, մարդու խոսքը և կարծիքը հարգելու կարգախոսներով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին»,- հայտարարեց ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը:
Դիմելով խորհրդարանական մեծամասնությանը՝ Աբովյանը վստահություն հայտնեց, որ դեմ են եղել իրենց պարտադրված քվեարկությանը, որը, ըստ Աբովյանի, անօրինական է.
«Մեկ բան հիշեք՝ Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս չունի»:
Աբովյանը պնդեց, որ պայքարելու են մեր երկրում իրական ժողովրդավարական արժեքների, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար:
ԲՀԿ քարտուղարը հայտարարեց, որ երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար էր իշխանության կարծիքի հետ անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի և նրա ղեկավարի հանդեպ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկեց անձեռնմխելիությունից և նրան ազատությունից զրկեու համաձայնություն տվեց: Միջնորդագրերը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը: