A
A
Մյունխենի «Բավարիան» 8-րդ անգամ անընդմեջ հաղթեց Բունդեսլիգայում
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի ֆուտբոլի Բունդեսլիգայում հայտնի է հաղթողը:
Առաջնության առաջատար Մյունխենի «Բավարիան» 32-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթելով Բրեմենի «Վերդերին», անհասանելի դարձավ մրցակիցների համար: Այդպիսով, մյունխենցիները ութերորդ տարին անընդմեջ ճանաչվեցին առաջինը Գերմանիայում, իսկ չեմպիոնական արծաթե սկուտեղը 30-րդ անգամ կցուցադրվի ակումբի թանգարանում:
Հավելենք, որ «Բավարիան» շարունակում է պայքարը նաև մյուս երկու մրցաշարերում: Հանս-Դիտեր Ֆլիկի սաները Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Բայերի» հետ, իսկ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կհանդիպեն Լոնդոնի «Չելսիի» հետ, որին ջախջախել են առաջին խաղում (3:0):