Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փողով այլևս հնարավոր չէ Հայաստանում ցնցումներ ստեղծել. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբացության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կորոնավիրուսի տարածման, կանխարգելման աշխատանքների հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում՝ ի տարբերություն խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների:

Ինչ վերաբերում  է հավաքների արգելքի հետ կապված ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը, Հակոբյանն ասում է՝ կցանկանար, որ սահմանափակումներ չլինեին, և պարզվեր՝ ինչ գործողություններ են իրականացնելու ընդդիմադիրները.

«Այսօր ունենք այն, ինչ ունենք, և պետք է իրենց առողջության մասին ևս մտածելով՝ պահպանենք անվտանգության կանոնները»:

Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակը երկիրը ցնցումների չի տանի, Հակոբյանը արձագանքեց.

«Փողով այլևս հնարավոր չէ Հայաստանի Հանրապետությունում  ցնցումներ ստեղծել: Համացանցում և լրատվամիջոցներում եղան գրառումներ, որ, օրինակ, այս կամ այն ընկերության աշխատակիցները հրաժարվել են գալ և մասնացել ԱԱԾ-ի դիմաց անցկացվող ցույցին»:

Եթե որոշ ժամանակ անց այս օրերին իրականացված հավաքների պատճառով կորնավիրուսի վարակման դեպքերը կտրուկ աճեն, ըստ Հակոբյանի,  պատասխանատվություն կրելու է գործող իշխանությունը.

«Ամեն պարագայում մենք չենք կարող ասել, օինակ, «Բարգավաճ Հայաստան», կրե՛ք  ձեր պատասխանատվությունը, որ համավարակի պայմաններում դու չակերտավոր ինքնաբուխ ակցիաներ եք իրականացրել»:

Հակոբյանը հիշեցնում է՝ հրապարակումները, որ մարդկանց կոնկրետ ուղղորդել են գնալ, մասնակցել ակցիաներին:

Այս օրերին ոստիկանության գործողությունները Հակոբյանը բարձր է գնահատում.

«Երբ մենք էինք ակցիա իրականացնում, մեզ մահակներով էին ծեծում»,- ասաց նա։