A
A
Ջենարո Գատուզոն եզրափակիչ խաղից առաջ հեռացրել է ֆուտբոլիստին մարզումից
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն վիճաբանել է թիմի խաղացող Իրվինգ Լոսանոյի հետ այսօր կայանալիք գավաթի եզրափակիչ խաղից առաջ:
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, երեկ կայացած նախախաղային մարզման ժամանակ մասնագետը մեքսիկացի հարձակվողին ժամանակից շուտ հեռացրել է պարապմունքից՝ համարելով, որ նա ողջ ուժով չի մարզվում: Իրվինգ Լոսանոն չի հայտավորվի «Յուվենթուսի» հետ եզրափակիչ խաղին, որն այսօր կկայանա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, ժամը 23:00-ին:
Նշենք, որ մեքսիկացի ֆուտբոլիստն «Նապոլի» է տեղափոխվել անցած տարվա ամռանը, նիդեռլանդական ՊՍՎ-ից: Իտալական ակումբը մրցաշարջանի ավարտից հետո հավանաբար կհրաժարվի խաղացողի ծառայություններից, որը մասնակցել է 16 խաղի և խփել ընդամենը 2 գոլ: