Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+david silva
A A
Սպորտ

Դավիդ Սիլվան 10 տարի խաղալուց հետո կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»

Անգլիայի ֆուտբոլի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է այն լուրը, որ թիմի կիսապաշտպան Դավիդ Սիլվան չի երկարաձգել պայմանագիրը և մրցաշրջանի ավարտից հետո կստանա ազատ խաղացողի կարգավիճակ:

«Ցավոք, մրցաշրջանի ավարտից հետո նա կհեռանա թիմից: Կրկնակի ցավալի է, որ նա «Մանսիթիում» իր վերջին խաղերն անցկացնելու է առանց հանդիսականների ներկայության: Բայց ես հույս ունեմ, որ ակումբը հրաժեշտի խաղ կկազմակերպի երկպագուների մասնակցությամբ: Նա արժանի է դրան», - իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal կայքը:

Դավիդ Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2010 թվականից: Իսպանացի ֆուտբոլիստը «քաղաքացիների» կազմում անցկացրել է 424 խաղ, խփել 74 գոլ և կատարել 137 արդյունավետ փոխանցում: Նա թիմի հետ դարձել է Անգլիայի քառակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր: