Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի կոչը Ադրբեջանի նախագահին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ վերաբերմունք ունի Ադրբեջանի բարձագույն ղեկավարության կողմից հնչեցրած ռազմատենչ ու սպառնալի հայտարարությունների հետ կապված։

«Միանշանակ է, որ այն բովանդակությունը որ մենք, մեր կառավարությունը 2018 թվականից հետո դրել ենք Ղարաբաղի հարցի և ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության հիմքում, այդ քաղաքականությունը հիմնված է խաղաղության բովանդակության հիման վրա»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախը, Հայաստանը Ղարաբաղյան հարցի կարգավորման ամբողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով, սակայն ըստ գործադիր իշխանության ղեկավարի՝ հայ ժողովուրդը վախերի պրիզմայով Արցախի հարցը ընդունելու մշակույթ չունի։ «Ու քանի որ այս հանգամանքների բերումով այս ռազմաշունչ տրամաբանությունն արդյունավետ չէ, ինքը հայտնվում է տեղապտույտի մեջ, տեղապտույտի վիճակի մեջ է հայտնվում»,- նշեց նա։ 

Փաշինյանը կոչ արեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կառուցողական մոտեցում ցուցաբերել, և ի վերջո, հրապարակային համաձայնվել նախկինում առաջ քաշած բանաձևին․ «Որ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում