Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խոստանում են այնպես վերահսկել, որ խոսքի ազատությունը մազ անգամ վտանգված չլինի (տեսանյութ)

Շատ եւ անհասկանալի ալիքներ ունենալու փոխարեն մենք ունենալու ենք քիչ բայց  լավ ալիքներ։ ԱԺ նիստում ասաց առաջին ընթերցմամբ քննարկվող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համահեղինակներից «Իմ քայլը» պատգամավոր Վահագն Թեւոսյանը:

«Երբ ես ստանում եմ  բազմաթիվ զանգեր,  որ բառիս բուն իմաստով ինձ ասում են՝ ազատեք մեզ որոշ հեռուստաալիքներից, եւ ես  ստիպված եմ լինում երկար բացատրել, որ  դա խոսքի ազատություն է եւ չի կարելի, ու անխուսափելիորեն կանգնում ես խնդրի առաջ եւ հասկանում ես, որ դու՝ որպես պետություն, ինքդ չես կարողանում այդ երաշխիքը տալ եւ, երբ ալիքը միացնեն, հասկանան, որ  պետության տված  երաշխիքով այս ալիքից ստանալու են ինֆորմացիա այն ծավալով, որ ծավալով որ պետական քաղաքականությունն է ենթադրում»,- ասաց Վահագն Թեւոսյանը։

Նրա խոսքով՝ նոր օրենքով  կկարգավորվեն բոլոր հնարավոր կառույցները, բացառությամբ՝ ինտերնետային կայքերի, այդ կայքերի  կողմից յութուբում հեռարձակվող կոնտենտի։

«Բովանդակության մասով մենք պետք է փորձենք մի մոդել ներմուծել այս օրենք, որպեսզի խոսքի ազատությունը մազ անգամ վտանգված չլինի, բայց նաեւ խոսքի ամենթողությունը առնվազն հանրային մուլտիպլեքսում հնարավոր լինի սանձել,  չի կարելի, որ հանրային մուլտիպլեքսի հնչ-որ ալիքում ասվի, որ COVID-ը սուտ է։ Ուղղակի չիկարելիի նման բաներ»,- համոզմունք հայտնեց պատգամավորը։

«Իմ քայլական» Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե  ինչպե՞ս է կարգավորվելու ժարգոնով համեմված սերիալների ցուցադրման հարցը:

Թեւոսյանն ասաց՝  պետք է առաջնորդվել խելամտության կանխավարկածով.

 «Քաղաքացիներին կոչ կանեմ ալիքը փոխել եւ ավելի հետաքրքիր ալիք նայել: Որքան քիչ վարկանիշ ունենան այդ սերիալները, այնքան տնտեսվարողը չի ուզենա դրանք նկարահանել: Նկարահանվում են այնքան ժամանակ, որքան որ նայում են: Խնդրում եմ՝ մի նայեք»:


Մանրամասները՝  տեսանյութում