Կես ժամ ժամանակ եմ տալիս այս լրատվամիջոցի շեֆերին. Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը չի բերվել՝ որևէ սերիալ, հաղորդում փակելու, այլ գալիս ենք խրախուսելու լավ արտադրանքը։
Վստահեցրեց նախագծի հեղինակներից Մխիթար Հայրապետյանը, որի հեռուստատեսությունն ու ռադիոն մնում են ամենակարևոր գործիքները բարձր արժեքներ քարոզելու առումով։
Տեսալսողական մեդիա ծառայությունների վերաբերյալ օրենքի շրջանակներում պետք է կարգավորվեն տեսալսողական հաղորդակցության տեսակները, որոնք գտնվում են ծառայություն մատուցողի խմբագրական անձնակազմի պատասխանատվության ներքո:
Սա ներառում է ոչ միայն ռադիոն եւ հեռուստատեսությունը, այլ նաեւ ըստ պահանջի ծառայությունները։
Նախագծի հիմնադրույթներից մեկը հեռուստաեթերի լեզվի մաքրության ապահովման հարցն է։ «Սակայն չենք ասում, որ հենց վաղվանից փայլուն եթեր ենք ունենալու, սակայն այսօր դնելու ենք դրա հիմնաքարը»,- ասաց նա։
Բացի այդ՝ նախատեսվում է 30 տոկոս նվազագույն շեմով մեծացնել մանկական, մշակութային հեռուստահաղորդումների եթերաժամը։
Պատգամավորը, առիթն օգտագործեց եւ անդրադարձավ նաև լրատվականներից մեկի հրապարակված նյութին, որը վերնագրված է եղել, թե ԱԺ-ում քննարկում են ռուսական լրատվականների դեմ օրենքի նախագիծը։
Մխիթարյանը հորդորեց զերծ մնալ նման հակապետական քարոզներից և կես ժամ ժամանակ տվեց հեռացնելու հրապարակումը։
Մանրամասները՝ տեսանյութում