Ֆրանսիայի դեսպանը տեղեկացնում է 50% զեղչի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի ֆեյսբուքյան գրառումը
Հունիսի երրորդ կիրակին առողջապահության ոլորտի մասնագետների օրն է:
Ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել առողջապահության ոլորտի բոլոր մասնագետներին իրենց ամենօրյա գործունեության և նվիրվածության համար: Համավարակի այս ժամանակահատվածում նրանք հատկապես մեր մտքում են։
Առողջությունը միշտ եղել է Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների կենտրոնում։
Դրա մասին է վկայում հիմա Երևանում ֆրանսիացի տասը բժիշկների և բուժաշխատողների ներկայությունը, ովքեր եկել են օգնելու իրենց հայ գործընկերներին, և որոնց այս շաբաթ կմիանան ևս տասը բժիշկներ:
Ֆրանսիայի դեսպանությունը ուրախ է տեղեկացնել, որ Երևանի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Հայաստանի պետական հիվանդանոցների բուժաշխատողների երեխաներին կտրամադրի գրանցման վճարների 50% զեղչ:
Առողջապահության ոլորտի աշխատակիցներ, դուք մեր ժամանակի հերոսներն եք: