Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե հանրահավաք ասելով՝ նկատի ունեն մարդկանց 10.000 դրամով հրապարակ բերելը, ապա այդ հույսերը շատ արագ կփլուզվեն․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝  որոշ մարդիկ պետք է շնորհակալ լինեն, որ այս պահին երկրում արտակարգ դրություն է, և օրենքով հավաքներն արգելված են: Քանի որ փողոց դուրս կգային ոչ միայն հեղափոխությանն ընդդիմացողներն, այլեւ կողմնակիցները՝ կոնկրետ շրջանակների գործունեության հետ կապված։

«Իրավական հնարավորություն ի հայտ գալու պարագայում դեռ հարց է Հեղափոխության կողմնակիցնե՞րը, թե՞ կառավարության հակառակորդները ավելի շուտ և ավելի շատ, և ավելի մեծաքանակ և բազմաքանակ  հանրահավաքներ կանցկացնեն:  Եվ  հարց է, ովքեր այդ հանրահավաքով շատ ավելի կոնկրետ, շատ ավելի գործնական, շատ ավելի արագ հարցեր կլուծեին, կամ դեռ կլուծեն դրանց միջոցով: Ամեն դեպքում, կապրենք՝  կտեսնենք»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով մասնավորապես ԲՀԿ-ին։

Պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցին՝ նա նաեւ շեշտեց

«Թույլ տվեք նաև արձանագրել, որ որոշ նման մեկնաբանություններ ունեցող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում  հանրահավաք անցկացնելու իրենց ուժը, և, եթե հանրահավաք ասելով՝ նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10.000 դրամով հրապարակ բերելը և հույսերը նրանց վրա է, ապա այդ հույսերը շատ արագ կփլուզվեն: Արտակարգ դրության ժամանակ, թե դրանցի հետո, կապ չունի»։

 

 

: