Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վլադիմիր Վարդանյանը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ (տեսանյութ)

ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ  Վենետիկի հանձնաժողովը դրական  եզրակացություն է տվել Սահմանադրական դատարանի իրենց ներկայացրած մոդելին.

«Վենետիկի հանձնաժողովը տալիս է խորհրդատվական բնույթի փաստաթուղթ, որը չափազանց կարևոր է փորձագիտական հանրության, օրենսդիր մարմինների համար»:

Ինչ վերաբերում է անցումային ժամանակահատվածի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը, Վարդանյանն այս առումով խնդիր է տեսնում.

«Արդյո՞ք այս պարագայում խտրականություն չի առաջանում այն սուբյեկտների միջև, ովքեր պաշտոնավարումը պետք է դադարեցնեն հիմա, եթե նախատեսենք որոշակի ժամկետներ, և այն անձանց միջև, ովքեր պաշտոնավարումը դադարեցնելու են  համապատասխան ժամկետը անցնելուց հետո: Ստացվելու է, որ մի դատավոր ավելի երկար է պաշտոնովարում, քան մյուս դատավորը»:

Վարդանյանը շեշտեց, որ  օրինագծով անձանց հարցեր չեն լուծվում, առաջնորդվում են ինստիտուցիոնալ հարցերով:

«Եթե ինչ-որ մեկը փորձում է սա դիտարկել որպես անձնական ինչ-որ մոտեցում, ապա սա առավել քան ահեթեթ է, որովհետև վեճը ՍԴ-ի շուրջ ինստիտուցիոնալ բնույթ է կրում»: