Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե Ռուսաստանը Քոչարյանին ու Ծառուկյանին հրամայի՝ համագործակցել, կհամագործակցեն․ Ազատ Արշակյան (տեսանյութ)

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասում է, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդեն կարելի էր ազատել, որովհետև ով, ինչ պետք էր, ասել է։ «Նյութերը բավարար են։ Այսինքն մեր արդարադատության համակարգը գտնում է, որ ինչքան փաստեր ունի, բավարար են մեղադրանքի համար, դատը շահելու համար»,- ասում է նա։

 Նա չի բացառում նաև մարդասիրական գործոնի ազդեցությունը, եթե, իսկապես, նախկին նախագահը հիվանդ է։ Իհարկե, կարող է լինել նաև քաղաքական գործոնի ազդեցությունը, քաղաքական նպատակահարմարություն իշխանության կողմից։ «Իշխանությունը չի առարկում, իշխանությունը եթե լուրջ առարկեր, կարծում եմ, հեռախոսազանգի ինստիտուտը դեռ կա։ Ու առայժմ պետք է մնա, մինչև կունենանք նոր Սահմանադրություն և անկախ դատարան»,- գտնում է քաղաքական գործիչը։

Անդրադառնալով արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ դատարանի որոշմանը, Ազատ Արշակյանն ասում է, միևնույնն է, ԲՀԿ ղեկավարը չի կարող գնալ Դուբայ։

Պարոն Արշակյանը նաև հավանական է համարում, որ  Քոչարյանն ու Ծառուկյանը նախկինի նման կարող են համագործակցել, հատկապես եթե Ռուսաստանը  դա կարգադրի․ «Եթե ՌԴ-ից հրաման գա, նրանք կմիավորվեն ու կապակայունացնեն Հայաստանը։ ՌԴ-ն Հայաստանում էշելոնացված շահերի ներկայացուցիչներ, ագենտներ ունի»։