Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Վստահ եմ, որ օրենքի այս կամայականությունն ինձ վրա չի տարածվի, հակառակ դեպքում կդիմեմ ՄԻԵԴ» (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը վստահ է՝ ԱԺ-ում երեկ ընդունած նախագիծն իր վրա չի ազդելու։

«Ես որպես շահագրգռված անձ, կարդացել եմ օրինագիծը, արդեն ընդունված օրենքը և գտնում եմ, որ այն իմ վրա չի տարածվում։ Նախկինում ինչ պաշտոններ եմ զբաղեցրել, դա կապ չունի, պաշտոնավորում նշանակում է, այդ նշանակումով պաշտոնավարել»,- մանրամասնեց նա։ Նախագծի օրինականության վերաբերյալ գնահատական չհնչեցրեց, համարեց, որ նախ վաղ է դրա համար,նաև չբացառեց, որ որևէ մեկը կդիմի ՍԴ, ուստի չի ցանկանում իրեն կաշկանդել։

Գյուլումյանը վստահեցրեց՝ ամեն կերպ պայքարելու է իր իրավունքների համար․ «Կսպառեն ներպետական ատյանները, կդիմեm ՄԻԵԴ։ Ես անձամբ դա կանեմ, որովհետև իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու ու հաղթանակ տանելու։ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը նույնպես, կարծում եմ, չեն լռի։ Բայց դա իրենց որոշելու հարցն է։ Դա իմ կարծիքն է»,-ասաց նա։

ՍԴ փոխնախագահն ընդգծեց՝ իր պաշտոնավարումն ինքնանպատակ չէ․

«Ես Եվրոպական դատարանից մեկ տարի ժամկետից շուտ վերադարձել եմ՝ լավ հաշվարկելով, որ այդ մեկ տարվա ընթացքում ես կստանայի այնքան աշխատավարձ, որքան այստեղ ընդհուպ մինչև 70 տարեկան պաշտոնավարելու դեպքում, դեռ մի բան էլ ավելի։ Բայց ես մտածել եմ, որ դեռևս ունեմ այն ուժը, կարողությունները, որ կարողանամ իմ ձեռք բերած գիտելիքներն օգտագործել այստեղ։ Ինչ-որ մարդկանց համար դա հիմար որոշում է թվացել, ինչպե՞ս կարելի է Եվրոպան թողնել, հետ գալ, նույնիսկ ուղիղ այդպիսի արտահայտություններ են եղել»։

«Ա1+»-ի հարցին, թե եթե նախագիծն ուղարկվեր ՍԴ եզրակացության համար, կլինե՞ր շահերի բախում, թե՞ ոչ, Գյուլումյանն արձագանքեց՝ ամբողջ աշխարհում ընդունված է, որ Սահմանդրական դատարանները քննության են առնում ցանկացած հարց։

«Եվ մեր Սահմանադրական դատարանն էլ նախկինում քննության է առել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի դրույթների սահմանադրականության հարցը»,- հիշեցրեց նա։