Բացել լրահոսը Փակել լրահոսը
նիկոլ փաշինյան
A A
Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բեթելինին՝ Ազգային տոնի աթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. 

 

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ: 

 

Մեծապես արժևորում ենք փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները և շահագրգռված ենք առավել խորացնելու և ամրապնդելու մեր արդյունավետ համագործակցությունը՝ կյանքի կոչելով անցած տարվա մայիսին  Լյուքսեմբուրգ կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները և ծրագրերը։ 

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ վերադարձ բնականոն կյանք, հետագա առաջընթաց և բարեկեցություն»: