Ատելության խոսքի կիրառումը ուղիղ կապ ունի քաղաքական պայքարի հետ․ Աշոտ Մելիքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱտելության խոսքը սոցիալական հարթակներից տեղափոխվել է լրատվամիջոցներ։
«Ատելության խոսքը ուղիղ կապ ունի քաղաքական պայքարի հետ։ Քաղաքական գործիչները պետք է փորձեն զերծ մնալ ատելության խոսքի տարածումից, բայց հիմա մենք ականատես ենք, որ քաղաքական գործիչները ավելի քան հաճախ են կիրառում ատելության խոսք»,- նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը;
Նա շեշտում է՝ ամեն ոք կարող է արտահայտել իր կարծիքը, բայց մեծ հարց է, թե այդ ինչ ազդեցություն ունի հասարակության վրա։
«Արդյոք այդ իրավունքն այնպես է օգտագործվում, որ հանրությանը օգուտ տա, արդյոք օգտագործվում է ճշգրիտ ինֆորմացիա տալու համար, այդ ամենը կարգավորելու համար կան բազմաթիվ գործիքներ, որոնք պետք է կիրառել»։
«Ատելության խոսքը մեդիայում. հայաստանյան իրողություններ» թեմայով քննարկմանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ընդունում է կա խնդիր.
« Մեր պարագայում ատելության խոսքը ոչ թե էմոցիոնալ պոռթկում է, այլ կանխամտածված վիրավորանք։ Ատելության խոսքի տարածման ամենամեծ հարթակը ֆեյսբուքն է , անգամ գլխագրերում մենք հանդիպում ենք վիրավորանքներ և ատելության խոսքեր։Շատ լրատվամիջոցներ իրենց գլխագրերում, նյութերում կիրառում են ատելության խոսքեր և ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում։ Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է աշխատել ԶԼՄ օրենսդրության վրա»։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը շեշտում է՝ միջազգային սահմանումները բավականին ընդհանուր են և շատ դժվար է նրանք կիրառել կոնկրետ իրավիճակներում . «Մենք էլ պետք է փորձենք այդ սահմանումները հստակեցնել և դարձնել տարբեր իրավիճակներում կիրառելի»։
Արթուր Հովհաննիսյանի հավաստմամբ պետք է կիրառել « և այդ մեկ մարդը դու ես» եզրույթը, այսինքն՝ ատելության խոսքի դեմ պայքարը յուրաքանչյուրս սկսենք մեզանից»։