A
A
Սա սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես այն մարդկանցից եմ, որ սա համարում են սահմանադրական կարգի տապալման գործընթաց»:
Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել սկսած 2019 թվականի հունիսի 20-ից մինչև այսօր ներառյալ, սահմանադրական կարգի տապալման մի ամբողջ գործընթաց էր՝ բազմաթիվ արարներով:
«Վերջին արարն ամենակոպիտն էր, ամենաառերևույթն էր ու ամենաերևացողը»:
Մելիքյանը հայտարարում է, որ ՀՀ վարչապետը հիմա էլ իրեն իրավունք է վերապահում օրենքներ մեկնաբանել և հայտարարություններ անել։ Մելիքյանն ասում է՝ ՍԴ-ն բոլորիս հասկանալու հնարավորություն տվեց, թե մենք ում հետ գործ ունենք։
Մանրամասները՝ տեսանյութում