«Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ սահմանեց
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայում ժամանակից շուտ հայտնի դարձավ հաղթողը: Դա գերմանացի մասնագետ յուրգեն Կլոպի կողմից գլխավորած «Լիվերպուլն» է, որ երեկ ուշ գիշերը ձևակերպեց իր չեմպիոնությունը, չնայած չանցկացրեց ոչ մի խաղ:
Լիվերպուլցիներին ոսկե մեդալ նվաճելու հարցում օգնության ձեռք մեկնեց Լոնդոնի «Չելսին», որը 31-րդ տուրի խաղում սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց 2-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» և վերջինիս զրկեց առաջատարին հասնելու հնարավորությունից: Այդպիսով, «Լիվերպուլը» սահմանեց Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ, քանի որ մինչ այդ ոչ մի թիմի չէր հաջողվեց նվաճել չեմպիոնի կոչումը 31 տուրից հետո:
Նշենք, որ «կարմիրները» 19-րդ անգամ նվաճեցին Անգլիայի չեմպիոնի կոչումը: Վերջին անգամ նրանց դա հաջողվել էր 30 տարի առաջ, 1990 թվականին:
Չեմպիոնական տիտղոսներով «Լիվերպուլը» զիջում է միայն «Մանչեսթեր Յունայթեդին», որը 20 անգամ է հաղթել առաջնությունում, այդ թվում 13-ը՝ վերջին 28 տարում: