Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեն ուզում իրարից հեռու նստել․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Սոցիալական հեռավորության որևէ կանոն չէր պահպանվում»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց 2008 թվականի մարտին սահմանադրական կարգը տապալելու գործով անբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Այս գործով, ըստ Վարդևանյանի, դատավարության մասնակիցների մեջ կան անձինք, որոնք խոցելի խմբում են։

Փաստաբանի խոսքերով՝ նախկինում սոցիալական հեռավորության կանոնների պահպանման հարցը չեն բարձրացել, քանի որ մայիսին կայացած դատական նիստի ժամանակ կորոնավիրուսային վարակի ցուցանիշները 4 անգամ նվազ էին (թե՛ մահացության, թե՛ վարակման դեպքերի), իսկ այսօրվա դրությամբ կա 25 հազար գրանցված դեպք։ 

«Փաստացի իրենց (մեղադրող և տուժող կողմ - հեղ․) կողմում հնարավորություն ունենալով միմյանցից հեռու նստելու՝ իրարից հեռու չեն նստում։ Իսկ գիտե՞ք՝ ինչի համար․ իրարից հեռու չեն նստում, որովհետև դատավարությունն առհասարակ դինամիկ երևույթ է։ Ուշադրությո՛ւն դարձրեք, իրենք ընթացքում միշտ իրար հետ քննարկում են ինչ-որ հարցի արձագանքելու, ձևի, բովանդակության վերաբերյալ։ Դրա համար չեն ուզում իրարից հեռու նստել»,- նշեց պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում