Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հանձնարարականներ են տրվում դատախազներին, թե նիստերի դահլիճում ինչ պետք է անեն»․ փաստաբան (տեսանյութ)

«Ընդհանրապես այսօրվա քննարկումը դատարանում պետք է տեղի չունենար, այո՛, համաձայն եմ։ Դատարանը, դատական դեպարտամենտը պարտավոր են ապահովել բոլոր քրեական գործերի, հատկապես հնչեղություն ունեցող քրեական գործերի, հատկապես այն գործերի, որտեղ դատավարության մասնակիցների թիվը շատ է, այդպիսի գործերի բնականոն ընթացքը»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով այսօրվա նիստին, որի ժամանակ քննարկվում էր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում կանոնների պահպանման հարցը։

Լրագրողի հարցին, թե շարունակում են նշել, որ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցողը (ՍԴ դատավորների լիազորություններիդ դադարեցման օրինագիծը) հակասահմանադրական գործընթաց է, Խուդոյանը պատասխանեց, որ միայն այն հարցը, որ Սահմանադրական դատարանի քննարկմանը չի գնացել, և միայն այս փաստի ուժով պրոցեսը խաթարված է։

Փաստաբանը նշեց, որ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդումը ոչ թե կապված է խափանման միջոցի կիրառման կամ չկիրառման հետ, այլ ուղղակիորեն կապված է հենց առաջնային մեղադրանքի  (սահմանադրական կարգը տապալելը - հեղ․) հետ։

«Դրա բովանդակությունը, դրա իրավական խոտանները, գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչների անթաքույց մասնակցությունն այս գործին, այս գործով վերջին շրջանում նույնիսկ ուղղակի, այսպես ասած, հանձնարարականներ են տրվում դատախազներին, թե դատական նիստերի դահլիճում վերջիններս ինչ պետք է անեն։ Դա վկայությունն է նրա, որ քաղաքական հետապնդումը շարունակվում է, ուղղակի այդ հետապնդման ճանապարհին գուցե դեմ են առել սկզբունքային ինչ-որ դատավորի կայացրած որոշման»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը։


Մանրամասները՝ տեսանյութում