A
A
Ջերմուկում կանցկացվի շախմատի դասական մրցաշար
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 7-17-ը Ջերմուկ առողջարանային քաղաքում կկայանա Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի թվով 15-րդ հուշամրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է chess-results.com կայքը, այս տարի մրցաշարին կմասնակցեն 9 շախմատիստ և մեկ շախմատիստուհի՝ գրոսմայստերներ Հայկ Մ. Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Տիգրան Կ. Հարությունյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետներ Դավիթ Շահինյանը, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը, Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Մ. Սարգսյանը։
Մրցաշարը կանցկացնվի շրջանաձև մրցակարգով, պարտիաների 90/40 + 30 + 30 ժամակարգով: Մրցաշարի տնօրենն է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, գլխավոր մրցավարը՝ Վահագն Խաչատրյանը: