Հայաստանն արդեն բանակցում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լավատեսական հայտարարություն արեց՝ նույնիսկ երբ կորոնավիրուսային իրավիճակը մնում է մտահոգիչ։
Ըստ նրա՝ աշխարհում արդեն իսկ 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնցից 20-ը հավանաբար կդառնան պատվաստանյութեր։
«Ամենայն հավանականությամբ՝ լինելու են պատվատանյութեր, եւ լինլու է ոչ թե մեկը, այլ մի քանի , որը շատ կարևոր է երկրագնդի ազգաբնակչության համար, որովհետեւ այսպիսի վիրուսի դեմ երբեւիցե պատվաստանյութ չէր ստեղծվել»,-ասաց նա՝ նկատի ունենալով փորձարկումների արդյունքները։
Հայաստանն արդեն բանակցություններ է վարում մի քանի ուղղություններով, մեկն՝ ուղիղ արտադրողների հետ, այդ դեպքում՝ անձամբ նախարարը։
« Երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Եւ այդ վակցիանան հավանական թեկնածուներից մեկն է։Նաեւ բանակցում ենք ԱՀԿ-ի, GAVI-ի, UNICEF-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Նա կարեւորում է այս պահից սկսած արդյունավետ բանակցությունները, քանի որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի պատվաստանյութ կգնեն եւ մյուս երկրներին այն կհասնի շատ ավելի ուշ:
Նրա խոսքով՝ պատվաստանյութերը պատրաստ կլինեն 2020թ-ի վերջին կամ 2021 թվականի սկզբին։ Դա վերջնական պարզ կլինի աշնան սկզբին, որովհետեւ երրորդ փուլի հետազոտությունների ամփոփումը լինելու է այդ ժամանակ:
« Պատվաստանյութերը լինելու են և փոխվելու է ամբողջ իրավիճակը։ Մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին՝ առանց դիմակների եւ մնացած կանոների, արդեն ուրախալի է: Պետք է հետեւենք, հետ չմնանք զարգացումներից»,-ասաց նախարարը: