Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Ինձ առավել տանջում է երկու փոխնախարարների գրականության հանդեպ բացարձակ անտարբերությունը» (տեսանյութ)

«Հայ գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն­նե­րում» ծրագրին հատկացված 14 մլն դրամը կվերադարձվի պահուստային ֆոնդ։  Այն կասեցվում է համավարակային իրավիճակով պայմանավորված։

«Ծրագիրը կշարունակվի հաջորդ տարի, եթե 2021թ-ին բյուջեի մասին օրենքը ընդունվի եւ այս ծրագիրը ներառված լինի օրենքում, ինչպես որ նախարարությունը ներառել է իր բյուջետային հայտում»,- այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը։

Այս ծրագրով  նա­խա­րա­րու­թյու­նը ա­ջակ­ցում էր ար­տա­սահ­մա­նյան այն հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րին, ո­րոնք ցան­կա­նում էին ի­րենց երկ­րում օ­տար լեզ­վով հրա­տա­րա­կել հայ դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյուն։

«ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր  տնօրեն, գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանը ճիշտ չի համարում կասեցումը։

«Մենք շատ երկար ենք պայքարել թարգմանության աջակցման ծրագրի համար։ 2015 թվականին առաջին փորձն արվեց ցեղասպանության թեմայով գրքերի ֆինանսավորման։ Դրանից երեք տարի հետո սկսվեց «Հայ գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն­նե­րում» ծրագիրը, եւ մեծ տարբերություն է տալիս այս ծրագիըր մեր երկրի գրականության առաջխաղացման գործում։ Իմ կարծիքով՝ մեկ տարի կասեցումով լուրջ տարբերություն է տալու մեր աշխատանքում»,-  ասաց Արեւիկ Աշխարոնյանը, ապա ավելացրեց՝  ծրագրի կասեցումը վնասելու է մշակույթի արտահանմանը։

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, որը «Հայ գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն­նե­րում» դրա­մաշ­նոր­հա­յին ծրա­գրի անդամ է, ասում է՝  ծրագրի մեկնարկը դժվար է եղել.

Նա համոզմունք հայտնեց, որ խնդրին տեղյակ չեն վերին մարմինները, չնայած որ նամակ է գրել ԿԳՄՍ նախարարին.

 «Սակայն ինձ առավել տանջում է մեր մշակույթի գծով երկու փոխնախարարների գրականության հանդեպ բացարձակ անտարբերությունը։ Այն ինչը անում է Նարինե Թուխիկյան (Խաչատուրյան) անուն-ազգանունով մեր փոխնախարարը, ուղղակի անգործություն է,- ասաց նա,-Չեք տեսնի որեւէ հոդաբաշխ հարցազրույց, մեկնաբանություն կապված իր ոլորտի խնդիրներին։ Ես չեմ հանդիպել, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում»։

Նրա խոսքով՝  այս քայլը վկայում է, որ մեր նախարարությունը ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ հիմա չունի հստակ ռազմավարություն, չգիտի՝ ուր են գնում։

«Այն քաոտիկ տպավորությունը, որը ունեմ ԿԳՄՍՆ-ից, այս ծրագրերի կասեցմամբ ավելի Է խորանում, եւ խոսքը ընդամենը 14 մլնի մասին է»,-ասաց նա։