ՊԵԿ-ում կադրային ջարդ չի լինելու․ Էդվարդ Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հարկերի հավաքագրման մասով կան մտահոգությունները, որոնք պայմանավորված են համավարակով և ընդհանուր տնտեսական շրջանառության անկմամբ»-, -այս մասին նշել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության նիստից հետո։
Նրա խոսքով՝ պարզ կլինի ընթացիկ եռամսյակի ամփոփումից հետո․ «Տնտեսվարողներին աջակցությունը տրամադրվել և տրամադրվելու է կառավարության ներկայացրած ծրագրերով, ընթացքում են գտնվում 20-րդ և 21-րդ միջոցառումները, նախաձեռնվում է 22-րդ միջոցառումը։ Դրանք սոցիալական և տնտեսական բնույթի են։ Տնտեսվարողներին այլ աջակցություն այս պահին դեռևս չի քննարկվում»։
Հարցին՝ Դավիթ Անանայանից ՊԵԿ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո լինելու է կադրային ջարդ, ՊԵԿ նախագահը պատասխանեց․
«Պարոն Անանյանի հեռանալուց հետո մասշտաբային հեռացման դիմումներ չեն եղել, որևէ կերպ կադրային ջարդ չի լինելու, իսկ կադրային փոփոխության քաղաքականությանը անդրադառնում ենք ընթացքում՝ կարևորելով յուրաքանչյուրի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ամեն դեպքում որևէ որոշում անձնավորված չի կայացվում»։
Տեսանյութը՝ news.am-ի