Ոստիկանները հեռացրեցին ԿԲ-ի դիմաց բեռնատարով ակցիա անողներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲեռնատար մեքենա Կենտրոնական բանկի շենքի դիմաց, որի մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ նետեցին Կենտրոնական բանկի շենքի ուղղությամբ:
Ոստիկանները միջամտեցին, ակցիան դադարեցվեց, բերման ենթարկվեց 5 քաղաքացի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Մինչ կմոտենար բեռնատարը՝ լրագրողների հետ զրույցում քաղաքացի Մանուել Մանուկյանը նշեց, որ նախկինում էլ ակցիաներ իրականացրել են, սակայն որևէ արձագանք չեն ստացել։ Նրանք բողոքում են վարկային քաղաքականության դեմ։
«Չի դադարելու մեր պայքարը, չեմ ենթարկվելու այնքան ժամանակ, քանի դեռ Կենտրոնական բանկը խելամիտ չի գտնվել և ժողովրդին չի տվել մեկ տարի վարկային արձակուրդ»,-ասաց նա։
Մանուկյանը ընդգծեց, որ շատ քաղաքացինր պատրաստ են գալ, կանգնել Կենտրոնական բանկի մոտ և իրենց բողոքի ձայնը բարձրացնել.
«Դեպքեր գիտենք, որ հաշմանդամություն ունեցող երեխայի թոշակի վրա կալանք են դրել, դեպքեր գիտենք, որ մարդկանց ունեցվածքը, մեքենաները, տունը, ամեն ինչ խլում են մարդկանցից»։
Մանրամասները՝ տեսանյութում