Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չեք վարակվի․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է արդյոք երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով։

Նա նշեց՝ այս հարցի շուրջ աշխարհում դեբատը շարունակվում է․

«Մենք ամեն դեպքում նման արձանագրված դեպք չունենք: Արձանագրումները պետք չի դիտել միայն երկրի մասշտաբով, այլ ամբողջ աշխարհում: Կրկնակի  վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատեւությամբ: Քանի դեռ այդ հարցի պատասխանը չունենք, կրկնակի վարակվելու հնարավորության պատասխանը չունենք: Դրա համար պետք է զգույշ լինենք, քանի որ չենք կարող 100 տոկոս վստահ լինել, որ եթե վարակվել, լավացել ենք, նորից չենք վարակվի»,- ասաց նա։