A
A
ԱԱԾ-ի շենքի մոտ լրագրողների հետ կապված միջադեպով ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ․ պատգամավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հունիսի 16-ին ԱԱԾ-ի շենքի մոտ, լրագրողների հետ կապված միջադեպի հանգամանքների ուսումնասիրության վերաբերյալ միջանկյալ գրությամբ տեղեկացել էի, որ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այսօր ուղարկված գրության համաձայն՝ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ:
Երկուստեք հորդորում եմ՝ լրագրողներին եւ ոստիկաններին, փոխադարձաբար հարգել միմյանց աշխատանքը»։
