Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բաղրամյան 26-ից բերման են ենթարկում Վահագն Չախալյանին (տեսանյութ)

«Կամք» նախաձեռնության անդամները  Բաղրամյան 26 -ում՝  Նախագահի նստավայրի  մոտ, մամուլի ասուլիս էին  հրավիրել՚   «Ոչ Խտրականությանը»  խորագրով։ 

 Երբ  նախաձեռնության  անդամ Վահագն Չախալյանի ասուլիսը  դարձավ բազմամարդ, եւ ոստիկանները պահանջեցին պահպանել արտակարգ դրության պահանջները։ 

 Ոստիկանները զգուշացրեցին, որ  ասուլիսը վերածվել է  հավաքի, որը արտակարգ դրության ժամանակ օրենքով արգելվում է։ Նրանք հորդորեցին հեռանալ,  սակայն Չախալյանը պնդեց, որ ինքը եկել է, իր բառերով, « խոշոր չափերի նամակ» փոխանցելու Նախագահին . «Արդեն երկրորդ անգամ արտակարգ դրության պայմաններում Արման Բաբաջանյանը և ՀՀԿ-ի երիտասարդական թևը ակցիա են իրականացրել, նրանց թույլատրել են, Բաբաջանյանի նամակը տեղ է հասել։ Մենք մեծացրել ենք մեր նամակը, որպեսզի այն նույնպես հասնի նախագահին։ Թույլ չենք տալու, որ մեր հանդեպ խտրականություն լինի»։

 Վահագն Չախալյանն ու իր աջակիցները սկսեցին բացականչել ՝ «ոչ խտրականությանը», պնդելով, որ պետք է թույլ տրվի իրականացնել իրենց ասուլիսը։

Ոստիկանները բերման ենթարկեցին Չախալյանին` ոստիկանության պահանջը չկատարելու համար։  Նա ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում է։

Հիշեցնենք, որ   երեկ էլ էին  Չախալյանը և իր աջակիցները  ասուլիս հրավիրել Նախագահի նստավայրի մոտ՝  պահանջելով իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք չցուցաբերել։ 

Չախալյանի խոսքով՝  չեն թողնելու, որ կրթական փոփոխությունների արդյունքում  «խախտվի Հայոց լեզվի, Հայ եկեղեցու պատմություն առարկաների անձեռնմխելիությունը», իսկ այս իշխանությունները փորձում են լռեցնել իրենց, երբ խոսում են այդ մասին։

Հավաքից մի քանի րոպե անց ոստիկանները Չախալյանին եւ երկու անձի բերման էին ենթարկել ոստիկանական բաժանմունք։