ՀԾԿՀ-ը համաձայնություն տվեց «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» (Բիլայնի) բաժնեմասի օտարմանը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային ծառությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է հրավիրել՝ օրակարգում մի հարց՝ «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» (Բիլայն) ընկերության բաժնեմասի օտարմանը համաձայնություն տալը։
«ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը խնդրել է Հանձնաժողովին համաձայնություն տալ, որպեսզի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվի «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Նրանք արդեն ունեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գրությունը, որ առարկություններ չկան դրանք «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն։
ՀԾԿՀ-ում քննարկումը երկար չտեւեց, տրվեց համաձայնությունը, որը գործարքի կնքման համար ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ նորաստեղծ «ԹԻՄ» ընկերությունը հիմնադրել են «Յուքում»-ից հեռացած Եսայան եղբայրները։