Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ում էլ առաջադրեին՝ խոսակցություններ լինելու էր. Լիլիթ Մակունցը կպատասխանի՝ թեկնածուին հանդիպելուց հետո (տեսանյութ)

 

 Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին որքան էլ անթաքույց է, նա չի դառնա կոնֆլիկտի ուղղակի կողմ։  Կարծում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը

«Թուրքիայի ներգրավվածությունը խրախուսում է Ադրբեջանը։ Իր ուժերը հստակ գնահատելով, անում են առավելը, որ Թուրքիան խառնվի, սակայն կարծում եմ՝ չի ներգրավվի որպես ուղղակի կողմ, քանզի դա առաջին հերթին կկապվի ցեղասպանության և հայկական հարցի հետ, Թուրքիայի համար կավելացնի նոր խնդիրներ»,-ասում է նա։

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ հարաբերական անդորր է սահմանին և ներկա իրավիճակում,  ըստ նրա,  ծավալուն գործ են կատարել նաև խորհրդարանական պատգամավորները։

Նա անդրադարձավ նաեւ  ՍԴ դատավորի թեկնածու՝ Վահրամ Ավետիսյանի առաջադրմանը՝ նշելով, որ կառավարությունն ազատ է առաջադրելու իր ցանկալի թեկնածուին.

«Տեղյակ չեմ, թե կա թեկնածուի ընտրության կարգի խախտում, որևէ հստակ գնահատականներ չեմ կարող տալ։ Սպասենք, երբ խմբակցությունը կհանդիպի թեկնածուի հետ, մենք ունենք բավարար ժամանակ մեզ հուզող հարցերը իրեն ուղելու։ Ամեն դեպքում ում էլ առաջադրեին՝ խոսակցություններ լինելու էր»։

Խմբակցության ղեկավարը որևէ կերպ չի համաձայնվում շրջանառվող այն կարծիքին, թե իրենց շարքերում պառակտումներ կան, հավաստիացնելով, որ բուռն քննարկումներ կան միայն առանձին հարցերի շուրջ և դա բնական երևույթ է։

Հարցին՝ արդյոք պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքը, ում մասնակցությամբ այս օրերին տեսանյութ էր հրապարակվել, որտեղ նա առանց դիմակի է և միջոցառում է անցկացնում հանգստյան գոտիներից մեկում, չի բերի պատգամավորական մանդատի զրկում, Մակունցը նշեց․

«Հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ, ով հաստատեց, որ եղել է առանց դիմակի, անզգուշություն է թույլ տվել, հայցում է ներողամտություն։ Նա հերքեց, որ որևէ կապ ունի հանգստյան գուտում անցկացված միջոցառման հետ։ Ինչպես բոլոր քաղաքացիները, կենթարկվի վարչական տույժի, սակայն մանդատը վայր դնելու խնդիր չկա»։

Անդրադառնալով այս օրերին բուհ չընդունված դիմորդների և ծնողների չդադարող բողոքի ակցիաներին, Մակունցը կարծում է՝ այն ուսանողները, ովքեր ունեն գիտելիք, առանց բարձրագույն կրթության չեն մնա.

«Դիմորդների հետ կապված, ԱԺ կրթության գիտության սպորտի և մշակույթի  հանձնաժողովն ու նախարարության ներկայացուցիչը հանդիպել են, խնդիրը հստակեցվել է։ Այս ամենը տեխնիկական խնդիր է եղել, դիմորդները ամբողջությամբ չեն ծանոթացել նոր ընթացակարգին։ Կարծում եմ՝ գիտելիք ունեցողը չի մնա առանց բարձրագույն կրթության։»։