Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Ինչու շինարարությունը դարձավ տուժած ոլորտ (տեսանյութ)

Ապրիլ-մայիս ամիսներին շինարարության ոլորտում  խայտառակ իրավիճակ  էր,- ասում է տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը։  Դեռեւս, ըստ նրա,  վերականգնումը չի հասել այն մակարդակին, ինչպիսին մինչեւ կորոնավիրուսն էր:

Ըստ նրա, պետությունը պետք է էլ ավելի մեծ կապիտալ ծախսեր իրականացնի՝ վիճակը բարելավելու համար։

Տնտեսագետ Վահան Խաչատրյանի համար զարմանալի էր, որ շինարարությունն ամենատուժած ոլորտներից դարձավ: Կարծում է՝  պատճառը ներքին խնդիրներն էին, բացառապես կազմակերպչական:

Չնայած բոլոր բնագավառներում կորուստներին՝ Խաչատրյանը նշում է, որ վիճակը կարող էր ավելի վատ լիներ, եթե կառավարությունը օպերատիվ քայլեր չձեռնարկեր:

«Ցուցանիշները կարող էին ավելի վատը լինել, եթե կառավարությունը չաներ աջակցության 24 ծրագրերը: Նաև մայիս ամսից ընդունվեց մեղմացման քաղաքականություն, տնտեսության ակտիվացմանն ուղղված միջոցառումներ կազմակերպվեցին: Դրա արդյունքն է, որ այսօր ունենք համեմատաբար ավեի լավ վիճակ», - ասում է տնտեսագետը:

Ըստ նրա, կառավարությունը գտավ այս իրավիճակում ամենալավ տարբերակը՝ խստացնել առողջապահական միջոցառումները, բայց մեղմացնել տնտեսության հետ կապված սահմանափակումները: 

 

Մանրամասները՝  տեսանյութում