Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալիևը ռազմական հանցագործ է և սա միանշանակ է․Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Չկա մարդու իրավունքներին միջազգային որևէ կոնվենցիա, որը Ադրբեջանը խախտած չլինի,-նշում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա  հիշեցնում   է՝  Արցախի ամբողջ երկայնքով, ռմբակոծության տակ են քաղաքացիական ենթակառուցվածքներ, քաղաքացիական բնակավայրեր։

Եւ այս իրավիճակում , ըստ նրա․ «Միջազգային հանրությունը, իր  լռությամբ՝ հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումներով,  դառնում  է մասնակիցը և այո՛, հանցակիցը Ադրբեջանի ռազմական հանցագործությանը»։

ԱԺ պատգամավորը դիմել է Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ՄԱԿ-ի գրասենյակ, այսօր Աժ հատուկ նիստում  էլ կառաջարկի, որ երեք քաղաքական ուժերը  համատեղ հայտարարությամբ դիմեն միջազգային բոլոր կառույցներին, այդ թվում Մինսկի խմբի համանախագահներին․

«Այսօր պահը չէ ներքաղաքական տարաձայնության, դրա բարոյական իրավունքը չունենք, պիտի միատեղենք մեր ուժերը, դիմենք միջազագային կառույցներին։ Ալիևի քաղաքական էլիտայի վերջին շրջանի հայտարարությունները ցույց էին տալիս, որ նա դուրս է գալիս բանակցություններից և անցնում ռազմական գործողությունների։ Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, հարձակում է սկսել․Ալիևը ռազմական հանցագործ է և սա միանշանակ է։ Իսկ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից, անկեղծ ասած հիասթափված եմ»,- ասաց նա։