Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեր ԶՈՒ-երը շարունակում են իրենց ազատագրական հաջողությունների շղթան. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Այսօր հարավային ուղղությամբ հակառակորդը նորից ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում, բավականին մեծ ուժերով, որոնց ամբողջ ուղղությունները մենք հավաստանշել ենք, հետևել ենք, և հարմար պահին հասցվել է հրետանային հուժկու հարված:

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Ջաբրայիլում փախուստի դիմող ստորաբաժանումների վերաբերյալ ՊՆ հաղորդագրությանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ գլխովին ջախջախվել է երեք բրիգադ իր հարձակողական ներուժով, զրահատեխնիկայով, մոտ 60 դիակ և մեծ թվով զրահատեխնիկա թողել են դաշտում.

«Մեր ԶՈՒ-երը շարունակում են իրենց ազատագրական հաջողությունների շղթան, սա մեզ համար չափազանց կարևոր ու ոգևորիչ է , բայց ծանր պատերազմ է, իրավիճակներ կան, որ կարող են մեծ հաջողություններ լինել, իրավիճակներ կան, որ կարող են դժվարություններ, նահանջումներ, թևանցումներ, շրջանցումներ լինեն, բայց հաղթանակը մերն է լինելու, և մեր Զինված ուժերը հստակ իրենց խնդիրը կատարում են»,- վստահեցրեց Արծրուն Հովհաննիսյանը։

Միևնույն ժամանակ հավելեց, որ Ստեփանակերտում, ցավոք սրտի, րոպեների տարբերությամբ հրթիռակոծություններ են.

«Մարտական ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով հարվածում են խաղաղ բնակիչներին։ Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ՝ դիրքեր է ազատագրել, որոնց մասին րոպեներ առաջ հայտարարություն եղավ»,- հավելեց նա։

Դիտարկմանը, որ ապացույցներն ավելանում են, որ այս պատերազմում գրոհայիններ կան, Արծրուն Հովհաննիսյանն ասաց․ «Միջազգային որևէ պետություն, կառույց, ով Ադրբեջանի կողմից դաշնակից չէ, չի կասկածում, որ ահաբեկչական կազմակերպությունները օգնում են Ադրբեջանին՝ Թուրքիայի ձեռամբ»։