Բացել լրահոսը Փակել լրահոսը
OLClX8LkfOlejxkm
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Իրանից կա պատասխան, և,  բարեբախտաբար, ոչ զուտ քաղաքական»․Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Երեկ ողջ գիշեր և առավոտյան մարտերը շարունակվել են։ Ամբողջ գիշեր Արաքսի երկայնքով  հակառակորդը փորձել է ուժեր կուտակել և առաջ ընթանալ։

Այս մասին  նշում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում։

«Մեր հետախուզական ստորաբաժանումները հետևել են հակառակորդի գործողություններին և դիպուկ հրթիռային ու հրետանային կրակով խմբավորմանը մեծ վնաս են պատճառել, մոտավորապես 3 համահավաք բրիգադների լավ սպառազինված կրակային խոցում են իրականացրել, ոչնչացնելով ամբողջ խումբը։ Զգալի մարդկային կորուստներ, զրահատեխնիկա անվնաս թողել ու փախել են»։

Այս հատվածում կուտակումներ իրականացնելիս ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը Արաքսը օգտագործում են որպես սահման նահանջի կամ այլնի համար։ Իրանական կողմին կոչ է արվել հետևել այս գործողություններին և թույլ չտալ գետը անցնել․

«Իրանից կա պատասխան և, բարեբախտաբար,  ոչ զուտ քաղաքական հայտարարություններ տեսքով, այլ բան չեմ կարող մեկնաբանել»։

Անդրադառնալով խոցված նավթամթերքի բազային՝ Հովհաննիսյանը նոր տվյալներ հաղորդեց․

«Լրաճշտված տվյալների համաձայն խոցված նավթամթերքի պահեստին կից եղել է զորանոց, ըստ էության ոչնչացել է ադրբեջանական մոտոհրաձգային մեկ գումարտակ, դա կարելի է ասել կազմում է մեկ ամբողջ զորամաս»։

Ըստ նրա՝ այս պահին բարելավումներ ունենք հյուսիսային ուղությամբ։ Հայ-ադրբեջանական սահմանը հարաբերական հանգիստ է։

Հարցին՝ կա արդյոք թուրքական ներգրավվածության նվազում միջազգային հանրության հայտարարություններից հետո,  պատասխանում է․

«Էական նվազում թուրքական ուժերի չենք նկատում, եթե նվազում կա, դա կապված է կոնկրետ, հայկական կողմի հաջողությունների հետ միայն»։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձավ՝   Եվրոպական դատարանի երեկվա՝  Թուրքիայի նկատմամբ  միջանկյալ միջոցի կիրառմանը։  Ըստ նրա՝ դատարանի կողմից փաստացի արձանագրվում է թուրքական կողմի ներգրավվածությունը․

« Այն ապացույցները, որոնք ներկայացվել են վերաբերում եմ միայն Թուրքիային, ահաբեկիչների ներգրավմանը։ Այս պահի դրությամբ ամենագործուն միջոցը, նախարարների կոմիտեի կողմից երկրներին հարցեր ուղելն ու քաղաքական ճնշումներն են։ Հիմա պետք է Թուրքիայից պատասխան տրվի։ Միջանկյալ միջոցի ամենամեծ արժեքը կայանում է նրանում, որ դատարանը փաստել է մեր դիմումն ու ներկայացված ապացույցները գնահատել է։ Փաստացի արձանագրվում է Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում»։