A
A
«Բուժքույր դարձա, բայց այսօր էլ մեր հերոս տղաները նահատակվում են» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտցի Էլեն Հարությունյանի համար պատերազմը սկսվել է անցյալ դարի իննսունականներին։
Վեց տարեկան էր, երբ կորցրեց հորն ու եղբորը։ 2015-ին զոհվեց զինվորական ամուսինը, և Էլենը մնաց իր երեք երեխաների հետ մենակ։
«Անցյալ տարի բնակարան ստացա և մտածում էի, որ իմ բալիկների կյանքը գոնե խաղաղ կլինի։ Ուսում կստանան։ Անդրանիկն ու Ավետիսը որոշել են երաժիշտ դառնալ, մեկը կիթառ է ուզում նվագել, երգեր գրել, մյուսը՝ դուդուկ։ Իսկ վեցամյա Անին հաստատ որոշել է, որ բժիշկ է դառնալու ու վիրավոր զինվորներին է բուժելու։ Փոքր ժամանակ ես էլ աղջկաս նման երազում էի բուժքույր դառնալ, երազում, որ զինվորները չզոհվեն, միայն վիրավորվեն ու օգնեմ վիրավորներին։ Երազանքս մի մասով, ավաղ, իրականացավ։ Բուժքույր դարձա, բայց այսօր էլ մեր հերոս տղաները նահատակվում են»։