Բացել լրահոսը Փակել լրահոսը
121000443_3162991043827930_2227867148081647371_n
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հանդիպեցի ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք Արցախում ստեղծված իրավիճակը` արձանագրելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր դաշնակցային մակարդակը և նույնական մոտեցումները տարածաշրջանում կայունության և անվտանգության տեսակետից: Կարևորելով Ռուսաստանի դերակատարումը` թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, և թե՛ որպես տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում հիմնական դերակատար, հաշվի առնելով մեր երկրների բարեկամական հարաբերությունները և ղեկավարների սերտ շփումները` պայմանավորվեցինք այս փուլում մշտապես կապի մեջ լինել»: