A
A
Ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության անդամ Վահե Մելիքսեթյանը
Աջակցիր «Ա1+»-ինՎիրաբուժական ուռուցքաբանության հայկական միությունից հայտնում են.
«Խորը կսկիծով հայտնում ենք ,որ 08.10.20 -ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը:
Տաղանդավոր գիտնականի ,փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։
Մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին։
Հավերժ փառք քեզ, մեր հերոս ընկեր»։