Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Speed Chess-2020. Լեւոն Արոնյանը հաղթեց Յան Նեպոմնյաշչուն և մտավ քառորդ եզրափակիչ

Հայաստանի առաջատաչ շախմատիստ Լևոն Արոնյանը վստահ հաղթանակ տարավ առցանց անցկացվող Speed Chess-2020-ի եզրափակիչ մրցաշարի առաջին փուլում և մտավ քառորդ եզրափակիչ:

Նրա մրցակիցը Յան Նեպոմնյաշչին էր: Կայծակնային շախմատի բոլոր երեք տարբերակներում (5+1, 3+1, 1+1) Լևոն Արոնյանն առավելության հասավ ռուսաստանցի գրոսմայստերի նկատմամբ և հաղթեց ընդհանուր 14:11 հաշվով: Քառորդ եզրափակիչում նա կհանդիպի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: