A
A
ՀՖՖ-ն որակազրկեց «Գանձասար-Կապան աղջիկներ» թիմի մարզչին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։ Օրակարգում եղել է ընդամենը մեկ հարց։
Կոմիտեի որոշմամբ Հայաստանի կանանց բարձրագույն խմբի «Գանձասար-Կապան աղջիկներ» - «Ուրարտու-աղջիկներ» խաղին «Գանձասար-Կապան աղջիկներ» թիմի մարզիչ Արմեն Ղազարյանը 2 խաղով զրկվել է իր ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից՝ հանդիպման ժամանակ հեռացվելու (խաղի պաշտոնյայի հետ վիճաբանելու, անհամաձայնություն արտահայտելու և միտումնավոր տեխնիկական գոտին լքելու համար) համար։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլի ակումբը տուգանվել է 20․000 դրամով: