Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանը կմասնակցի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մեկնել է Չեռնոգորիա՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար։

Այդ մրցաշարում մեր թիմը կներկայանա երեք բռնցքամարտիկով՝ Արսինե Ծատուրյան (48 կգ քաշային կարգ), Գայանե Տեր-Բարսեղյան (51 կգ), Էլիդա Քոչարյան (64 կգ), որոնք մինչև նոյեմբերի 9-ը ուսհավաք են անցկացրել Օլիմպավանում։

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 11-23-ը, Բուդվա քաղաքում։