Երիտասարդ Հայկ Մարտիրոսյանին չհաջողվեց դիմակայել փորձառու Հիկարու Նակամուրային
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի երիտասարդ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանն ավարտեց ելույթները առցանց անցկացվող Speed Chess-2020-ի եզրափակիչ մրցաշարում:
Նախնական փուլը հաղթահարած մեր գրոսմայստերը 1/8 եզրափակիչում հանդիպեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որը հենց հաղթել էր որակավորման փուլում: Ավաղ, Հայկ Մարտիրոսյանին չհաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ փորձառու մրցակցին:
Կայծակնային շախմատի տարբեր վարկածներով (5+1, 3+1, 1+1) անցկացրած 26 պարտիաներում մեր շախմատիստը տարավ ընդամենը մեկ հաղթանակ, ոչ-ոքի ավարտեց 8 հանդիպում: Արդյունքում, Հիկարու Նակամուրան հաղթեց 21:5 հաշվով և մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցող մեր մյուս շախմատիստ Լևոն Արոնյանն այս փուլում 14:11 հաշվով հաղթել է Յան Նեպոմնյաշչուն: Քառորդ եզրափակիչում նա կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ: