Բացել լրահոսը Փակել լրահոսը
285951_214900328557745_828169_o-e1605382570544
A A
Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1996-ին հայտնած մոտեցումները ճի՞շտ էին, և ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց այդ ճանապարհով․ Aravot.am

«Այո, իմ ասածը հենց դա է նշանակում: Անխոս, անկասկած»,-Aravot.am-ի  հիշեցմանը՝ հարցազրույցներից մեկում կարծիք էիք հայտնել՝ փաստը, որ մենք պատերազմ ենք տանուլ տվել, չի կարող չանդրադառնալ մեր բանակցային հավակնությունների վրա և հարցին՝ արդյոք սա վկայո՞ւմ է այն մասին, որ ըստ նրա՝ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, որ 1996-ին ասում էր՝  եկեք հիմա գանք համաձայնության, երբ մեր դիրքերն ամուր են, այսպես պատասխանեց  քաղաքագետ, ամերիկյան Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը (լուսանկարում ձախից):

Հետաքրքրվեցինք՝ այս պահին առաջնահերթ մեր քայլերը որո՞նք պիտի լինեն և Մինսկի խմբի ձևաչափը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրից հետո ո՞ւր է մնում, քաղաքագետը պատասխանեց. «Իմ պատասխանը կապ չունի՝ Մինսկի խմբի ձևաչափը կմնա, ինչ ձևաչափ  կլինի, դիվանագիտական ուրիշ ինչ ձևաչափեր կգտնեն: Ես ավելի ընդհանրական պատասխան տամ:

Մեր հնարավորությունների սահմանում մենք պիտի ամրացնենք Արցախը: Դա առաջին հերթին նշանակում է՝ մարդկանց համոզենք, որ վերադառնան իրենց տները: Վերադառնան Արցախ. տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել այնտեղից: Եթե այնտեղ բնակչություն չմնա, մնացած ամեն ինչ իզուր է, ոչ մի բանի մասին այլևս խոսել իմաստ չունի»:

Արման Գրիգորյանը կարևորեց՝ առաջին հերթին պետք է այդ մարդկանց անվտանգությունը և բարեկեցություն երաշխավորվի, ու նկատեց. «Հայաստանը պետք է դա անի, նաև միազգային օգնություն կլինի Արցախը վերականգնելու կապակցությամբ: Այսօր անվտանգության հարցն է առաջնայինը: Իսկ թե հետո բանակցություններում ում, ինչի կհաջողվի հասնել, ինչ հնարավոր կլինի անել, դրա մասին դեռ շուտ է խոսելը, քանի որ առաջին հերթին այդ հարցը պիտի լուծվի»:

Ըստ Արման Գրիգորյանի՝ մենք պետք է ավելի քիչ ֆորմալիստական  ձևով մոտենանք Արցախի անկախության հարցին և ավելի շատ կենտրոնանանք բովանդակության վրա. «Այսինքն՝ մեզ համար արդեն շատ երկար ժամանակ այդ ֆորմալիստական սահմանումը Արցախի դե յուրե անկախությունը, եղել է հիմնական պահանջ, հիմնական մեր մինիմումը, որ մենք պատրաստ ենք եղել ընդունելու: Նախ դա այն ժամանակ էլ իրատեսական չէր՝ ելնելով այն բանից, որ մենք այդ հարցում դաշնակիցներ երբեք չենք ունեցել և դա չէինք կարող պարտադրել:

Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կորած է. կա′մ դա պիտի լինի, կա′մ ոչինչ: Իրավիճակն այդպես չէ: Պետք է այնպես անել, որ Ղարաբաղում ժողովրդի կենսագործունեության ապահովության, հայկական մշակույթի բարգավաճման, զարգացման համար լինեն բոլոր հնարավորությունները:

Պետք է այնպես անել, որ դե ֆակտո Արցախը կարողանա ունենալ պետության բոլոր ֆունկցիաները: Թե հիմա անունը ինչ կդնեն, այս պահին դրա վրա կենտրոնանալ այդքան կարևոր չէ, ինչքան այդ երկիրը, մեր հայրենիքի այդ հատվածը այդ ֆունկցիաներով ու այդ ուժով ապահովելը: Ես հույս ունեմ, որ և′ մեր դիվանագիտությունը, և′ մեր քաղաքական վերնախավն ի վերջո կհասկանան, որ դա ավելի կարևոր է, քան դե յուրե անկախության մասին խոսակցությունները, քանի որ նախ դա իսկապես ավելի կարևոր է և երկրորդ ավելի իրատեսական է դրա վրա կենտրոնանալը»:

Նյութն ամբողջությամբ այստեղ