«Նոան» ու «Ուրարտուն» ոչ-ոքի խաղացին. Ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի երկրորդ խաղում այս տարվա գավաթակիր «Նոան» սեփական դաշտում ընդունեց «Ուրարտուին»: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Խաղի 10-րդ րոպեին տանտերերի խաղացող Մաքսիմ Մայրովիչը բացեց հաշիվը, իսկ 30-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Եվգենի Կոբզարը հավասարեցրեց այն:
Այս ոչ-ոքիից հետո «Նոան» վաստակեց 13 միավոր և հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Լոռի ՖԱ»-ին, իսկ «Ուրարտուն» 15 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական: Աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտը», որը երեկ 2:1 հաշվով հաղթել էր «Վանին» և 10 խաղից հետո վաստակել 18 միավոր:
Տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան վաղը՝ դեկտեմբերի 2-ին: Երրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» կընդունի 4-րդ հորիզոնականում ընթացող «Արարատին», իսկ «Լոռի ՖԱ»-ն կհյուրընկալի առաջնության ետնապահ «Շիրակին»: